Հետևեք մեզ։

Ակնկալում ենք Ֆրանսիայի աջակցությունը՝ Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային առաքելություն ուղարկելու հարցում. Արմեն Գրիգորյան

14:22, 28 ապրիլ 2023
Ակնկալում ենք Ֆրանսիայի աջակցությունը՝ Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային առաքելություն ուղարկելու հարցում. Արմեն Գրիգորյան

Ֆրանսիան կարող է օգտակար լինել Հայաստանին թե՛ երկրի անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու, թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ֆրանսիան շարունակում է ճանապարհներ փնտրել Հայաստանին օգնելու հարցում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան շարունակում է հետաքրքրված մնալ ԼՂ հարցով», - ասել է նա։


ՀՀ ԱԽ քարտուղարը նշել է, որ  Հայաստանը ակտիվ աշխատում է միջազգային գործընկերների հետ՝ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային  միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցով։

 

«Դա քննարկում ենք նաև Ֆրանսիայի հետ և ակնկալիք ունենք, որ աջակցություն կստանանք»,- ասել է ՀՀ ԱԽ քարտուղարը։

Վերլուծական