Հետևեք մեզ։

ՀՀ քաղաքական իշխանության ներկայացուցիչները չեն այցելել Եռաբլուր, փոխարենը նրանց անունից ծաղկեպսակներ են տարվել

12:43, 21 սեպտեմբեր 2024
ՀՀ քաղաքական իշխանության ներկայացուցիչները չեն այցելել Եռաբլուր, փոխարենը նրանց անունից ծաղկեպսակներ են տարվել

ՀՀ քաղաքական իշխանության ներկայացուցիչները չեն այցելել Եռաբլուր զինվորական պանթեոն։

 

Տեղում աշխատող ԶԼՄ-ները ֆիքսել են, որ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարության անունից ծանկեպսակներ են դրվել։

 

Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողներից ոմանք գիշերել են Եռաբլուր զինվորական պանթեոնում, որպեսզի առավոտյան թույլ չտան քաղաքական իշխանության ներկայացուցիչների մուտքը այնտեղ։ Քաղաքական իշխանության ներկայացուցիչները սովորաբար Եռաբլուր զինվորական պանթեոն այցելում էին վաղ առավոտյան։