Չեխիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը:
Նա հայերեն գրառում է արել՝ նշելով․ «Արժևորելով այս հատուկ օրը, ինչպես նաև Հայաստանի հարուստ պատմությունը, մշակույթը և դիմակայունությունը շնորհավորում եմ Հայաստանի Անկախության տոնը։ Հայ ժողովրդին մաղթում եմ միասնություն, խաղաղություն և բարեկեցիկ ապագա»։