Հետևեք մեզ։

Պետական պահպանության ծառայության պետի կինն աշխատում է ԱԺ-ում, մի որդին իր մոտ՝ ՊՊԾ-ում, մյուս որդին՝ Կառավարությունում․ Հովհաննիսյանների ընտանիքի ունեցվածքը

14:41, 28 ապրիլ 2023
Պետական պահպանության ծառայության պետի կինն աշխատում է ԱԺ-ում, մի որդին իր մոտ՝ ՊՊԾ-ում, մյուս որդին՝ Կառավարությունում․ Հովհաննիսյանների ընտանիքի ունեցվածքը

Այսօր Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է  ԱԱԾ-ից առանձնացված Պետական պահպանության ծառայության պետ։

Hayastan.news-ին հայտնի դարձավ, որ նրա ողջ ընտանիքն աշխատում է  պետական ապարատում։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ ներկայացված հայտարարագրի տվյալներով՝ Սարգիս Հովհաննիսյանի տարեկան աշխատավարձը 2021-ին կազմել է 21 մլն 112 հզր դրամ։

 

Որպես անշարժ գույք Սարգիս Հովհաննիսյանը հայտարարագրել է հողամաս Նոր Նորքում, որը որպես նվիրատվություն ստացել է 2012 թվականին, Աջափնյակում ավտոկայամատեղի ունի, գույքը ձեռք բերելու ժամկետը նշված չէ։

 

Որպես շարժական գույք հայտարարագրել  է 2013 թվականին արտադրված Toyota մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2017-ին։

 

Որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 30 մլն դրամ, 27 հզր դոլար։

 

Նշենք, որ 2021-ին ներկայացված հայտարարագրում, որը վերաբերում է 2020 թվականի ունեցվածքին, որպես կանխիկ գումար Հովհաննիսյանը հայտարարագրել է 16 մլն դրամ տարվա սկզբին, 25 մլն դրամ տարվա ավարտին, բացի այդ հայտարարագրել է 23 հզր դոլար։

 

Տարեկան աշխատավարձը կազմել է 13 մլն 98 հզր դրամ։

 

Սարգիս Հովհաննիսյանի կինը՝ Գոհար Հարությունյանն, աշխատում է Ազգային ժողովում, կանխիկ հայտարարագրել է 4 մլն դրամ, տարեկան աշխատավարձը կազմում է 1 մլն 560 հզր դրամ։

 

Որդին՝ Լևոն Հովհաննիսյանն, աշխատում է Պետական պահպանության ծառայությունում։ Տարեկան աշխատավարձը՝  4 մլն 230 հզր դրամ է, կանխիկ հայտարարագրել է 13 մլն դրամ, բնակարանի միանձնյա սեփականատեր է Աջափնյակում, որը, ըստ հայտարարագրի, ստացել է նվիրատվություն։ Բացի այդ ժառանգել է բազմաբնակարան բնակելի շենք` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն։ Ժառանգությունը ստացել է 2021թվականի օգոստոսի 31-ին։

 

Մյուս որդին՝ Դավիթ Հովհաննիսյանն, աշխատում է ՀՀ կառավարությունում, աշխատավարձը կազմում է 2 մլն 388 հզր դրամ։

 

Աջափնյակում բնակարանի սեփականատեր է, որը ձեռք է բերել 2021-ին, որպես կանխիկ գումար հայտարարագրել է 4 մլն 700 դրամ։

 

Մյուս որդու՝ Գարիկ Հովհաննիսյանի, աշխատավայրի մասին նշումներ չկան, կանխիկ հայտարարագրել է 4 մլն 300 հզր դրամ։

 

2022-ին ներկայացված 2021 թվականին վերաբերող հայտարարագրերում Հովհաննիսյանների ընտանիքը բանկային հաշիվների մասին նշումներ չի արել։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ։

Վերլուծական