Հետևեք մեզ։

Comedy Club-ը չի փակվում․ Խառլամովն ու Վոլյան մեկնաբանել են նախորդ հայտարարությունը

13:01, 21 սեպտեմբեր 2024
Comedy Club-ը չի փակվում․ Խառլամովն ու Վոլյան մեկնաբանել են նախորդ հայտարարությունը

 

Comedy Club-ը չի փակվում։ Այս մասին հայտնել են հումորիստներ Գարիկ Խարլամովը և Պավել Վոլյան։

 

Նրանք հերքել են հաղորդման փակման մասին իրենց՝ ավելի վաղ արած հայտարարությունը՝ նշելով, որ դա շոուի նոր՝ 20-րդ եթերաշրջանի հումորային անոնսն էր։

 

Հիշեցնենք, որ TNT հեռուստաալիքը հայտարարել էր Comedy Club կատակերգական շոուի վերջին դրվագի մասին։  Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 20-ին, հեռուստաալիքը հրապարակել է «Հրաժեշտի կատակերգություն» վերնագրով դրվագը։ TNT-ն այլ մանրամասներ չի հաղորդել։

 

Ակումբի անդամ Գարիկ Խարլամովը գրառում է արել, որում նշել է.  «Սիրելի՛ բարեկամներ, այսօր մենք ձեզ իսկապես կարևոր լուր ենք հայտնում։ Մենք հաստատում ենք, որ Comedy Club-ը փակվում է»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները