Հետևեք մեզ։

ԱԱԾ Երևանի վարչության պետին գեներալ-մայորի կոչում է շնորհվել

16:33, 21 սեպտեմբեր 2024
ԱԱԾ Երևանի վարչության պետին գեներալ-մայորի կոչում է շնորհվել

Hayastan.news-ը ՀՀ նախագահի հրամանագրից տեղեկանում է, որ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության պետին գեներալ-մայորի կոչում է շնորհվել։

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության պետ, գնդապետ Ռազմիկ Վլադիկի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,-ասվում է հրամանագրում։