Hayastan.news-ը ՀՀ նախագահի հրամանագրից տեղեկանում է․
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար պարգևատրել.
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով՝ թատերական ռեժիսոր Ռուբեն Բաբայանին»։