Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Կարապետյանը իր վարած «Range Rover» մակնիշի «60 DO 088» համարանիշի ավտոմեքենայով Շահամիրյանների փողոցում բախվել է երկաթե պաշտպանիչ սյուներին, ապա գազախողովակներին, գազի հաշվիչին, առաջ ընթացել, բախվել թիվ 75 տան պատին ու երկաթե դարպասին, կոտրել դրանք ու մասամբ հայտնվել բնակչի տ ան տարածքում: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն սկսվել է գազի արտահոսք:
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վարորդը սկզբում հրաժարվել է սթափության թեստ հանձնել, սակայն սթափության փորձաքննության ենթարկվելուց պարզվել է, որ խմածության ամենաբարձր աստիճանն է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ. Կարապետյանը աշխատում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Նա մեկ տարով զրկվել է մեքենա վարելու իրավունքից։