Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության տոնին, Սյունիքի մարզպետի աշխատակազմի անդամները՝ մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, այցելել են Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր, ծաղկադրում կատարել Վազգեն Սարգսյանի կիսանդրուն, հարգել Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը։
ՀՀ անկախության տոնին Սյունիքում ծաղիկներ են խոնարհել իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների համար
17:01, 21 սեպտեմբեր 2024