Փաստաբանները ոչ իրավաչափ են համարում «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ–ի նախագահ Սերոբ Գասպարյանի կալանավորումը։ Նրանք հայտարարություն են տարածել։
«Մեղադրանքը ապօրինի է, չի բխում գործով ձեռք բերված փաստական տվյալներից, իսկ խափանման միջոց կալանավորման համար առկա չեն պատշաճ ռիսկեր։ Քրեական հետապնդումը համարում ենք ոչ իրավաչափ»,- նշել է փաստաբանական թիմը։
Միաժամանակ փաստաբաններ էրիկ Ալեքսանյանը, Գուրգեն Գրիգորյանը, Ալեքսանդր Կոչուբաևը չեն շտապում մեղադրանքի մեջ քաղաքական կոմպոնենտ տեսնել։