Հետևեք մեզ։

ՔՊ-ական պատգամավորն ուղղագրական սխալով է շնորհավորել ՀՀ անկախության տոնը (լուսանկար)

19:43, 21 սեպտեմբեր 2024
ՔՊ-ական պատգամավորն ուղղագրական սխալով է շնորհավորել ՀՀ անկախության տոնը (լուսանկար)

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն ուղղագրական սխալով շնորհավորել է ՀՀ անկախության տոնը:

ՔՊ-ականը նախ գրել է. «Շնորհավոր Անկախության Տոնդ իմ չքնախ Հայրենիք»:

Այնուհետև, հավանաբար, մեկը հուշել է, որ «չքնախ» չէ, այլ այդ բառը գրվում է «ղ»-ով:

Ասլանյանը խմբագրել է գրառումը և գրել. «Շնորհավոր Անկախության Տոնդ իմ Չքնաղ Հայրենիք»:

 

Հակոբ Ասլանյանն իրեն չի էլ ծանրաբեռնել գրառումը կետադրելու համար: