Հետևեք մեզ։

ԼՂ բնակչությունը պետք է կարողանա շարունակել ապրել խաղաղության մեջ՝ իր մշակույթի և ավանդույթների հարգանքով․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

14:48, 28 ապրիլ 2023
ԼՂ բնակչությունը պետք է կարողանա շարունակել ապրել խաղաղության մեջ՝ իր մշակույթի և ավանդույթների հարգանքով․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Մենք շարունակում ենք կոչ անել վերականգնել անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ համաձայն ձեր երկրների կողմից ստանձնած պարտավորևությունների, բայց նաև համաձայն Արդարադատության միջազգային դատարանի վճռի։ Այդ շրջափակումն արդեն մի քանի ամիս է տևում, և դա ընդունելի չէ ու չի համապատասխպանում միջազգային իրավունքի հանձնառություներին, բացի այդ, մարդասիրական ճգնաժամի ռիսկ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար։

 

Այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում տեղի ուենցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան:

 

«Մենք ցանկանում ենք, որ բանակցություններ վարվեն Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և երաշխիքների շուրջ, ինչպես ձեր վարչապետը ցանկացավ, մարդկային դժվարին հարցերը քննարկելու այդ տարածքում։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է կարողանա շարունակել ապրել խաղաղության մեջ, անվտանգության մեջ՝ իր մշակույթի և իր ավանդույթների հարգանքով»,-ասաց նախարարը՝ նշելով, որ դա իրենք նաև ադրբեջանական կողմին են ասում։