Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերին կմեկնի Թուրքմենստան։ Աշխաբադում ՀՀ դեսպան Ռուբեն Խարազյանն այդ մասին հայտնել է Հայաստանի անկախության օրվան նվիրված հոդվածում, որը հրապարակվել է «Չեզոք Թուրքմենստան» պաշտոնաթերթում:
Դեսպանը նշել է, որ Թուրքմենստանը Հայաստանի կարևոր գործընկերն է, երկրների միջև ձևավորվել են սերտ և բարեկամական հարաբերություններ: Այս հարաբերությունները, որոնք հիմնված են փոխըմբռնման և վստահության վրա, ներառում են համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, տնտեսությունը, գիտությունը և մշակույթը:
«Վառ օրինակներից է Հայաստանի Հանրապետության նախագահի ծրագրված այցը Պետությունների և կառավարությունների ղեկավարների միջազգային համաժողովին, որը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 11-ին», - ասվում է հոդվածում։
Դիվանագետը նշել է, որ այս այցը կարևոր հանգրվան կհանդիսանա Հայաստանի և Թուրքմենստանի միջև երկկողմ հարաբերություններում և թույլ կտա քննարկել հետագա համագործակցության հեռանկարները: