Կուբայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանն՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին Կուբայի ԱԳ նախարարությունը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Կուբան շնորհավորում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ Ազգային տոնի կապակցությամբ։
Վերահաստատում ենք մեր երկրների միջև հարաբերությունները զարգացնելու կամքը», - նշված է շնորհավորանքի մեջ։