Հետևեք մեզ։

Պաշտպանել ՀՀ անկախությունը՝ հեռու պահելով զիջումներից․ Արամ Ա-ն շնորհավորել է օրվա առիթով

18:31, 21 սեպտեմբեր 2024
Պաշտպանել ՀՀ անկախությունը՝ հեռու պահելով զիջումներից․ Արամ Ա-ն շնորհավորել է օրվա առիթով
Այսօր Հայաստանը բազմաթիվ մարտահրավերներով է շրջապատված՝ արտաքին և ներքին, որոնք կարող են խաթարել հայրենիքի անկախության հիմքերը։
 
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը կոչ է անում համախմբվել համահայկական օրակարգի շուրջ։ Այդ մասին ասված է ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ հղած նրա ուղերձում։
 
Կաթողիկոսը կոչ է արել նայել մեր անցյալին՝ հայրենիքի ներկան արժևորելու ճիշտ մոտեցումներ որդեգրելու համար։
 
Արամ Առաջինը շեշտել է` պատմության այս փուլում հրամայական է, որ մեր ժողովուրդը համախմբվի համահայկական օրակարգի շուրջ հավաքական վճռականությամբ։ Նա վստահ է՝ հենց սա է Հայաստանի Հանրապետության անկախության տոնի պատգամը։
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները