Հետևեք մեզ։

Հանգստյան գոտում կրետները խայթել են արշավախմբի 7 անդամներին. նրանք հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ

18:58, 21 սեպտեմբեր 2024
Հանգստյան գոտում կրետները խայթել են արշավախմբի 7 անդամներին. նրանք հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 13:46-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Լաստիվեր» հանգստյան գոտում կրետները խայթել են արշավախմբի 7 անդամներին․ ճանապարհի անանցանելիության պատճառով շտապօգնության մեքենան չի կարողանում մոտենալ տուժածներին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարներն ավտոմեքենայով արշավախմբի 23 անդամներին մոտեցրել են շտապօգնության մեքենային (մոտ 20 կմ)․ 7 արշավական  հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները