Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի (2:2) խաղաց ուկրաինացիների հետ։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667) սեւերով ոչ ոքի խաղաց Անդրեյ Վոլոկիտինի (2660) հետ։ Շանթ Սարգսյանը (2649) սպիտակներով միավորը կիսեց Ռուսլան Պոնոմարյովի (2654) հետ։
Գաբրիել Սարգսյանը (2646) սեւերով պարտվեց Անտոն Կորոբովին (2650)։ Ռոբերտ Հովհաննիսյանը (2619) սպիտակներով հաղթեց Վլադիմիր Օնիշչուկին (2610):
Երկու թիմերն էլ ունեն 15 միավոր: