Հետևեք մեզ։

Իջևան- Դիլիջան ճանապարհին մեքենան բախվել է ծառին. կա զոh

19:44, 21 սեպտեմբեր 2024
Իջևան- Դիլիջան ճանապարհին մեքենան բախվել է ծառին. կա զոh

Սեպտեմբերի 21-ին, ժամը 02:36-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա տուժած:

 

Այս մասին հաղորդում են փրկարար ծառայությունից։

 

Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Է., ծնված 1971 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ) և բախվել ծառին. վարորդը տեղում մահացել է:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից:

Վերլուծական

Ամենաընթերցվածները