Հետևեք մեզ։

Ֆրանսիայի նոր կառավարության առաջին նիստը տեղի կունենա երկուշաբթի

20:19, 21 սեպտեմբեր 2024
Ֆրանսիայի նոր կառավարության առաջին նիստը տեղի կունենա երկուշաբթի

Ֆրանսիայի նոր կառավարության առաջին նիստը տեղի կունենա երկուշաբթի՝ ժամը 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 16:00): Այս մասին հայտարարել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսի Կոլերը։

 

Շաբաթ օրը հայտարարվել է վարչապետ Միշել Բարնյեի կառավարության նոր կազմը: Բարնյեն հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին է ներկայացրել 38 անուն պարունակող ցուցակը, որում ընդգրկված են 16 նախարար և 22 տեղակալ ու քարտուղար:

 

Նոր կառավարության կազմում յոթ անդամ պատկանում են նախագահի կուսակցությանը, միայն 3-ը՝ հանրապետականների կուսակցությանը, որի անդամ է նաև ինքը՝ Բարնյեն: Մնացածը ներկայացնում են աջերին և կենտրոնամետներին (MoDem, Horizons), որոնք նույնպես մաս են կազմում խորհրդարանում նախագահական կոալիցիայի:

 

Այս հայտարարությունը արվել է շաբաթ երեկոյան և հեռարձակվել է նախագահի գրասենյակի պաշտոնական X հաշվում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները