Հետևեք մեզ։

Գազայում դպրոցի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 22 պաղեստինցի է զոհվել

20:28, 21 սեպտեմբեր 2024
Գազայում դպրոցի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 22 պաղեստինցի է զոհվել

Գազա քաղաքի հյուսիսում գտնվող դպրոցի վրա իսրայելական օդային հարձակման արդյունքում առնվազն 22 պաղեստինցի է զոհվել, հայտնում է Al Jazeera-ն։

Նշվում է, որ դպրոցում տեղահանվածներ են տեղավորվել։

Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է միջադեպը՝ այն անվանելով «համակարգված և համառ հարձակումներ խաղաղ բնակչության դեմ և Գազայի հատվածում պաղեստինցի տեղահանվածների ապաստարաններում»:

Նախարարության խոսնակ Սուֆյան Ալ-Կուդան ասել է, որ Հորդանանը մերժում է Իսրայելի կողմից «միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական խախտումները»:

Ալ-Քուդան ընդգծել է քաղաքացիական անձանց տարրական ծառայություններով և հումանիտար ապաստարաններով ապահովելու անհրաժեշտությունը, որոնք, ըստ միջազգային իրավունքի, պետք է ամեն գնով պաշտպանվեն:

Վերլուծական

Ամենաընթերցվածները