Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ անհանգստացած է Իսրայելի և Լիբանանի միջև սրվող հակամարտությամբ, սակայն Իսրայելի կողմից լիբանանյան «Հեզբոլլահի» բարձրաստիճան ղեկավարի և այլ բարձրաստիճան հրամանատարների սպանությունը «վերականգնել է արդարությունը»:
Սալիվանը «Հեզբոլլահի» հրամանատար Իբրահիմ Աքիլի սպանությունն անվանել է «լավ արդյունք» և ասել, որ մտադիր է այսօր ավելի ուշ քննարկել օպերացիան Իսրայելի պաշտոնյաների հետ:
«Այս մարդու ձեռքերին ամերիկացիների արյուն կա, և նա իր գլխին պարգև ունի արդարության համար», - ասել է Սալիվանը լրագրողներին՝ Quad գագաթնաժողովի շրջանակներում, որն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հյուրընկալում է Դելավեր նահանգի Ուիլմինգթոնում:
«Միացյալ Նահանգները վաղուց խոստացել է, որ կանի հնարավոր ամեն բան նրան պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է նա։ Սալիվանը հավելել է, որ «այս պահը կարևոր էր նաև ամերիկացի զոհերի համար»։
«Գիտեք, 1983 թվականը այնքան հեռու է թվում: Բայց դեռ շատ ընտանիքներ ու շատ մարդիկ ամեն օր ապրում են դրանով»,- ասել է նա: