Հետևեք մեզ։

Կանանց Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Իսպանիայի հետ

22:51, 21 սեպտեմբեր 2024
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Իսպանիայի հետ

Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի նախավերջին տուրում կանանց Հայաստանի հավաքականը ոչ ոքի (2:2) խաղաց Իսպանիայի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 15 միավոր

 

Լիլիթ Մկրտչյանը (2366) սեւերով պարտվեց Սարասադատ Խադեմալշարիեհին (2468), Մարիամ Մկրտչյանը (2328) սպիտակներով պարտություն կրեց Սաբրինա Վեգա Գուտիերեշի (2374) հետ պարտիայում։

 

Էլինա Դանիելյանը (2393) սեւ ֆիգուրներով հաղթեց Ան Մատնաձեին  (2338), Աննա Սարգսյանը (2364) սպիտակներով հաղթեց Մոնիկա Կալսետա Ռուիսին (2199)։

 

Կանանց Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Տրինիդադ եւ Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամին (3:1), Չինաստանին (2,5:1,5), Մոնղոլիային (3,5:0,5) ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի հետ (2:2), պարտվել էր Հնդկաստանին (1,5:2,5):