Հետևեք մեզ։

Ձյան անսպասելի տեղումները խցանումներ են առաջացրել Հարավային Աֆրիկայում

20:58, 21 սեպտեմբեր 2024
Ձյան անսպասելի տեղումները խցանումներ են առաջացրել Հարավային Աֆրիկայում

Հարավաֆրիկյան Հանրապետությունում անսպասելի տեղացած ձյունը կաթվածահար է արել ճանապարհների երթեւեկությունը։ Այս մասին հայտնում է SABC News-ը։

 

N3-ով երթեւեկող ուղևորները անելանելի իրավիճակում են հայտնվել մայրուղում անցած գիշեր տեղացած առատ ձյան հետևանքով: Ներկայումս փրկարարական աշխատանքներ են իրականացվում, նշում է հեռուստաալիքը։


Հարավաֆրիկյան օդերեւութաբանական ծառայությունն արդեն հրապարակել է ութերորդ մակարդակի նախազգուշացում՝ հարավ-արևմտյան շրջաններում ձյան տեղումների մասին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները