Շաբաթ երեկոյան ուկրաինական զորքերը 12 «ՆԱՏՕ-ական» տրամաչափի արկ են արձակել Գորլովկայի և Դոնեցկի ուղղությամբ: Այս մասին, ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ հայտնել է հանրապետության ներկայացուցչությունը Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում (ՍՑԿԿ):
Ըստ ՍՑԿԿ-ի, առաջին հրետակոծությունը գրանցվել է ժամը 19:50-ին (Մոսկվայի ժամանակով)՝ Կատերինովկա բնակավայրից Գորլովկայի Նիկիտովսկի շրջանի ուղղությամբ: Արձակվել է երկու 155 մմ տրամաչափի արկ (կասետային):
Ավելի ուշ, ժամը 20:00-ից 20:30-ը ընկած ժամանակահատվածում, ուկրաինական զինված ուժերը Գորլովկայի ուղղությամբ արձակել են ևս ութ 155 մմ տրամաչափի արկ: Իսկ ժամը 21:50-ին Դոնեցկի ուղղությամբ արձակվել է նույն տրամաչափի երկու արկ:
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս: Քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխարդյունահանման ձեռնարկությունները: Սա ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է: Դոնբասում հակամարտության սկսվելուց առաջ Գորլովկայի բնակչությունը գերազանցում էր 250 հազար մարդը: