Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կապի մեջ է Իսրայելի և Լիբանանի իր գործընկերների հետ «հետագա անհրաժեշտ քայլերի վերաբերյալ»:
«Հերթական անգամ ողջ տարածաշրջանը պահել է շունչը, քանի որ Իսրայելի պատերազմը Գազայում սպառնում է թափանցել Լիբանան: Մեզ շտապ անհրաժեշտ են կոնկրետ քայլեր Մերձավոր Արևելքում լարվածությունը թուլացնելու և խաղաղ բնակչության շրջանում հետագա զոհերը կանխելու համար», - ասվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ: