Հետևեք մեզ։

Այս պահին միջազգային հնարությունը կարող է ասել՝ որոնք են սկզբունքները, որն է իրավունքը․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանին ստիպելու մասին

15:16, 28 ապրիլ 2023
Այս պահին միջազգային հնարությունը կարող է ասել՝ որոնք են սկզբունքները, որն է իրավունքը․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանին ստիպելու մասին

 Այսօր ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան անդրադարձավ Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի վճիռը չկատարելու և Ադրբեջանին այլ մեթոդներով պատժելու վերաբերյալ հարցին։

Նա նշեց, որ Միջազգային արդարադատության դատարանից անդին կա բանակցությունների գործընթաց, որում համարձակորեն Հայաստանը ներգրավվել է, և անհրաժեշտ է ընդլայնել, սնուցել այս գործընթացը։

«Մենք դեռ չենք խոսել երկկողմանի, եռակողմ, գուցե նաև շատ ավելի շատ անդամներով հանդիպումների մասին, բայց կարևոր է հիմնվել Պրահայում ձեռքբերվածի վրա և համաձայնության կոնկրետ կետեր գտնել առաջիկա հանդիպումների ժամանակ»,-ասաց Կատրին Կոլոնան՝ հույս հայտնելով, որ Քիշնևում կայանալիք հանդիպման ժամանակ իրենք բարձր մակարդակի երկխոսություն կունենան, ինչպես հոկտեմբերի 6-ին Պրահայում ունեցան։ Իսկ թե ինչ կարող է անել այս հարցում միջազգային հանրությունը, որ Ադրբեջանը կատարի Հաագայի դատարանի պահանջը, Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասաց․ «Այս պահին միջազգային հնարությունը կարող է ասել՝ որոնք են սկզբունքները, որն է իրավունքը, բայց նաև գործել և աջակցել ամենահասուն գործըթնացին, որը մեր առջև է, որը գոյություն ունի այս պահին, այն է՝ հանդիպումներ երկու կողմերի միջև նախարարական մակարդակով, գուցե ավելի բարձր, և այս գործընթացն է, որ պահանջում է մեր կողմից բոլոր ջանքերը։ Մենք դրա մասին շատ երկար խոսել ենք պարոն նախարարի հետ, խոսել ենք նաև իմ այցի նախորդ փուլում։ Ամեն դեպքում, մեր նպատակը դա է»։