Հետևեք մեզ։

Հայկական եռագույնով է լուսավորվել Հունաստանի Ալեքսանդրուպոլիսը

10:59, 22 սեպտեմբեր 2024
Հայկական եռագույնով է լուսավորվել Հունաստանի Ալեքսանդրուպոլիսը

Հայկական եռագույնով լուսավորվեց Հունաստանի Ալեքսանդրուպոլիսը։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

«Արձագանքելով Հունաստանում Հայաստանի դեսպանությանը՝ Ալեքսանդրապոլիսի քաղաքապետարանը լուսավորվեց հայկական եռագույնով՝ ի նշանավորում Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձի և երկու ժողովուրդներին միավորող մշակութային ու պատմական ամուր կապերի»,- տեղեկացնում են դեսպանությունից։