Առավոտյան ժամը 3-ին իսրայելցի զինվորները ներխուժել ենAl Jazeera Ռամալլահի գրասենյակը՝ արտաքսելով աշխատակիցներին և 45 օրով փակման մասին ծանուցում հրապարակելով: Զինվորները աշխատակիցներին հրահանգել են հեռանալ գրասենյակից՝ թույլ տալով վերցնել միայն անձնական իրերը։
Ավելի վաղ Թել Ավիվի շրջանային դատարանը երկարացրել էր Al Jazeera հեռուստաալիքի հեռարձակման արգելքը և փակել հեռուստաալիքի 21 գրասենյակ Իսրայելում։ Իսրայելի պաշտպանության բանակը պահանջում է անհապաղ դադարեցնել Արևմտյան ափին գտնվող բյուրոյի աշխատանքը։