Հետևեք մեզ։

Այս պայքարը սկսել ենք Ոսկեպարից, Կիրանցից, Բաղանիսից՝ Սրբազան Հոր առաջնորդությամբ, սա չէր լինի, եթե չլիներ նրա կամքը, ոգին, ներդրումը. Գառնիկ Դանիելյան

16:13, 22 սեպտեմբեր 2024
Այս պայքարը սկսել ենք Ոսկեպարից, Կիրանցից, Բաղանիսից՝ Սրբազան Հոր առաջնորդությամբ, սա չէր լինի, եթե չլիներ նրա կամքը, ոգին, ներդրումը. Գառնիկ Դանիելյան

Մենք այս պայքարը սկսել ենք Ոսկեպարից, Կիրանցից, Բաղանիսից՝ Սրբազան Հոր առաջնորդությամբ։ Այս ամեն ինչը չէր լինի, եթե չլիներ Սրբազան Հոր կամքը, ոգին, ներդրումը։   Այս մասին Սրբազան շարժման մեծ հավաքին հայտարարել է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

 

«Երբ լսեցինք ազգակործանի խոսքերը, որ պետք է զորքերը նահանջեն և այդ նույն մարդը տարիներ շարունակում ասում էր, թե ձեռքերս կկտրեմ, բայց Տավուշից մեկ մմ չեմ տա, նույն անձը հայկական զորքերին նահանջի հրաման տվեց, կառուցեց մի պատ, որը համարեց արժանապատվության պատ, ասաց, թե ծառերը կպաշտպանեն մեզ։ Այդ նույն օրերին թշնամի պետության առաջնորդը մեր հայկական Շուշիում և Ստեփանակերտում իր հյուրերին ցույց էր տալիս հայկական տաճարներն ու հայկական քաղաքները։ Մեզ այլընտրանք չէր մնացել, քան ոտքի կանգնել ու պայքարել»,-ասել է նա։