Հետևեք մեզ։

Մեզ բաժին հասած ճակատագիրն է՝ պայքարել այնքան, մինչև արդարությունը կհաղթի. Աստղ Գալեյան

16:42, 22 սեպտեմբեր 2024
Մեզ բաժին հասած ճակատագիրն է՝ պայքարել այնքան, մինչև արդարությունը կհաղթի. Աստղ Գալեյան

Համոզված եմ, որ էկրանից այն կողմ կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ սուգդ սգա, բայց հավատացե՛ք սուգը սգալու հնարավորությունից էլ են մեզ զրկել։ Այս մասին Սրբազան Շարժման մեծ հավաքին հայտարարել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։

 

«Մե՛նք պետք է  պահաջատեր լինենք, որովհետև մե՛ր որդիներին է սպանել, մեր Հայրենիքն է հանձնել։ Եվ մենք ձեզ հետ, բոլորիդ հետ պետք է  լինենք պայքարի առաջնագծում։ 
 

Մեզ բաժին հասած ճակատագիրն է՝ պայքարել այնքան, մինչև արդարությունը կհաղթի։ Սրբազան պայքարը սկսվեց Կիրանցից՝ մեր Սրբազան Հոր առաջնորդությամբ․ պայքարն սկսվեց նահատակված ծնողների օրհնությամբ ու օրհնությամբ էլ պետք է ավարտվի։ Այո՛, պետք է ավարտվի հաղթանակով։ Եվ ինչպես Սրբազան Հայրն է ասում, Եռագույնը պետք է հաղթի սևին ու սպիտակին»,-ասել է նա։