Հունվարի 1-ից ամբողջապես նոր տոմսային համակարգի անցնելն այսօրվա թվերով շատ վտանգավոր է, խնդրում եմ պատրաստ լինենք, քննարկեք միասին, թե ինչպես եք անելու, որ այս թվերը կտրուկ աճեն։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մետրոպոլիտենի փորձը ցույց է տալիս, որ որոշակի սահմանափակումներմիջանկյալ պետք է մտնեն նաև ավտոբուսում և տրոլեյբուսում։ 1% կամ դրանից ցածր թվերը բացարձակ չեն բավարարում, եթե հունվարի 1-ից ամբողջությամբ անցնում ենք նոր համակարգի», - նշել է նա: