Հետևեք մեզ։

Այս շաբաթ կհայտարարվի Կարմիր բլուր հուշարձանի վերականգնման նախագծի մրցույթ

10:41, 23 սեպտեմբեր 2024
Այս շաբաթ կհայտարարվի Կարմիր բլուր հուշարձանի վերականգնման նախագծի մրցույթ

Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Գրենոբլի Հողի ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի միջև 28.03.2018թ. կնքված Էրեբունի հնավայրի պահպանման, արժևորման, զբոսաշրջության խթանման և տուրիստական ծառայությունների ընդլայնման ծրագրի շրջանակներում Կարմիր բլուր հուշարձանի վերականգնման և ամրակայման նախագծի պատվիրման համար միջոցների հատկացման գործընթացն ընթացքի մեջ է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

 

Այս շաբաթվա ընթացքում Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ կկնքվի Դրամաշնորհի հատկացման պայմանագիր և թանգարանի կողմից կհայտարարվի հուշարձանի վերականգնման նախագծի մրցույթ:

 

Նախատեսվում է, որ դեկտեմբերի առաջին տասնօրյակում նախագիծը պատրաստ կլինի, որից հետո կմեկնարկեն Կարմիր բլուրի հուշարձանի մի հատվածի վերականգնման և ամրակայման աշխատանքները: