Հետևեք մեզ։

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 101, զոհվել՝ 12 մարդ․ ՓԾ-ն ամփոփում է շաբաթը

09:56, 23 սեպտեմբեր 2024
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 101, զոհվել՝ 12 մարդ․ ՓԾ-ն ամփոփում է շաբաթը
Սեպտեմբերի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 477 դեպք, որից 132-ը՝ արտակարգ:
 
Մասնավորապես՝ հրդեհի՝ 67, փլուզման, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, ուժեղ քամու, վայրի կենդանիների հարձակման, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 1-ական, պայթյունի՝ 2, թունավորման՝ 4, օձի նկատման՝ 36, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 18, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 172, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 31, հրդեհի կեղծ կանչի՝ 24, 57 այլ դեպքեր:
 
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 15 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 25 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 16 տրանսպորտային միջոց:
 
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 101, զոհվել՝ 12 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:
 
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Վերլուծական

Ամենաընթերցվածները