Հետևեք մեզ։

Երևանում մինչև 2028 թ. բոլոր հին վերելակները պետք է փոխարիվեն նորով. քաղաքապետ

10:05, 23 սեպտեմբեր 2024
Երևանում մինչև 2028 թ. բոլոր հին վերելակները պետք է փոխարիվեն նորով. քաղաքապետ

Երևանի քաղաքային իշխանությունը նախատեսում է մինչև 2028 թվականը բոլոր հին վերելակները փոխարինել նորով: 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստում: 

 

Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը հայտնեց, որ այս պահին կա 286 նոր վերելակ, որից 112-ն արդեն տեղադրվել է, ՆԳՆ-ի տեխնիկական անվտանգության կենտրոնի կողմից ստացվել է դրական եզրակացություն: 95-ն արդեն շահագործման է ընդունվել, 17-ն ընդունման և հանձնման գործընթացով է անցնում: «Մնացած առկա 62 վերելակը կանցնի շահագործման,  ընդունման և հանձնման գործընթացով, ևս 120-ը գործարանից բարձման փուլում են, որ ուղևորվեն Երևան»,-ասաց նա:

 

Տիգրան Ավինյանը հայտնեց, որ վերելակների փոխարինման ծրագիրն իրականացվում է համայնքի միջոցներով, այդ միջոցները Երևանը կարողացել է հատկացնել նաև ավելացած եկամուտների հաշվին:

 

«Վերելակների ծրագրով մինչև 2028 թվականը Երևան քաղաքում բոլոր հին վերելակները պետք է փոխարինած լինենք նորով: Այս տեմպը պահպանելով՝ վստահորեն մենք դա հասցնելու ենք իրականացնել»,-ասաց քաղաքապետը: 

 

Դեռևս մոտ 2150 վերելակ պետք է փոխարինվի:

 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները