Նովոդևիչի գերեզմանատանը հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովի գերեզմանը պղծած տղամարդը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահ մարմիններից։
«Տղամարդը հոսպիտալացվել է հոգեբուժարան՝ հոգեկան հիվանդության սրման պատճառով»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Միջադեպը Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը տեղի է ունեցել նախօրեին։ Երիտասարդը պոկել է խաչը, լուսանկարները։
Պարզվել է, որ նա Մոսկվայի բնակիչ է, ծնված 2004 թվականին։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել մահացածների մարմինները և նրանց թաղման վայրերը պղծելու դեպքի առթիվ։ Այս հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը երեք ամիս կալանքն է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին 83 տարեկան հասակում մահացել է հայտնի հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը։ Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին։