Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի նախագահի պաշտոնում ընտրվել է Սահիբա Գաֆարովան։
Նշենք, որ Սահիբա Գաֆարովան նաև 6-րդ գումարման Միլլի Մեջլիսի նախագահն էր։
Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի Սահմանադրական դատարանի հատուկ սահմանադրական վարույթների պլենումի նիստում հաստատվել են 7-րդ գումարման Միլլի Մեջլիսի ընտրությունների արդյունքները։