Հայաստանում ռեւանշիստական ուժերը բարձրանում են, աշխարհում տեղի ունեցող գործընթացները, պատերազմները, մեր շուրջ լարվածության աճը մեզ ստիպում են ուշադրություն դարձնել ռազմական հզորության խնդրին։ Այս մասին այսօր Ադրբեջանի 7-րդ գումարման խորհրդարանում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։
Ըստ Ալիևի՝ Հայաստանի իշխանությունը ևս ապրում է այս գաղափարներով ու, ինչպես ինքն է նշում, ֆանտազիաներով։
«Նրանք չեն ցանկանում հաշտվել Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի և հակաահաբեկչական գործողության արդյունքների հետ։ Չնայած երեսին ասում են, բայց իրենց աշխատանքը, քաղաքականությունն ու քայլերը լրիվ հակառակ պատկեր են ստեղծում։
Սրա վկայությունն է Մինսկի խմբի ֆորմալ պահպանումը, որն առ այսօր չունի գործառական նշանակություն»,- նշել է նա։