Հետևեք մեզ։

Մեզ հետ վերջնագրի լեզվով խոսել չի լինի, պատրաստ ենք պատասխան տալու․ Ալիև

12:46, 23 սեպտեմբեր 2024
Մեզ հետ վերջնագրի լեզվով խոսել չի լինի, պատրաստ ենք պատասխան տալու․ Ալիև

Պատերազմին հաջորդած ժամանակահատվածում մեծացրել ենք մեր ռազմական հզորությունը, ստեղծվել են նոր զինված ստորաբաժանումներ, մի քանի անգամ ավելացվել է հատուկ նշանակության ջոկատների թիվը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 7-րդ գումարման Միլի Մեջլիսի առաջին նստաշրջանի իր ելույթում։

 

«Հայաստանը և դրա հետևում կանգնած ցանկացած երկիր պետք է իմանա, որ մեզ հետ շանտաժի և վերջնագրի լեզվով հնարավոր չի լինի խոսել։

 

Մենք պատրաստ ենք ցանկացած պատասխան տալու, մենք ունակ ենք դրան և պետք է միշտ պատրաստ լինենք դրան»։