Մենք ամրապնդվում ենք Հայաստանի հետ պայմանական սահմանին։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 7-րդ գումարման Միլի Մեջլիսի առաջին նստաշրջանի իր ելույթում։
«Արևմտյան երկրներից Հայաստան է ուղարկվում զենք ու զինամթերք, հայկական կողմը զինված է, միաժամանակ զորավարժություններ է անցկացնում օտար երկրների ու խոշոր տերությունների հետ»,- ասել է Ալիևը և հավելել, որ այս պահին ամեն ինչ կարելի է սպասել։