Ադրբեջանի Միլլի Մեջլիսում նոր պաշտոն է ստեղծվել։ Այսուհետ խորհրդարանում կլինի Նախիջևանը ներկայացնող փոխնախագահ։
Այս պաշտոնում նշանակվել է Զիյաֆաթ Ասքերովը։
Այսպիսով, Միլլի Մեջլիսի փոխնախագահների թիվը 3-ից հասցվել է 4-ի։ Միլլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալը պատգամավոր Ալի Ահմադովն է, մյուս երեք տեղակալները՝ Զիյաֆաթ Ասկերովը, Մուսա Գասիմլին և Ռաֆայել Հուսեյնովը։