Հետևեք մեզ։

Ադրբեջանցի «բնապահպանները» դադարեցնում են ակցիան Լաչինի միջանցքում. նրանք համարում են, որ հասել են իրենց նպատակի մի մասին

16:27, 28 ապրիլ 2023
Ադրբեջանցի «բնապահպանները» դադարեցնում են ակցիան Լաչինի միջանցքում. նրանք համարում են, որ հասել են իրենց նպատակի մի մասին

Ադրբեջանցի «բնապահպանները» դադարեցնում են ակցիան Լաչինի միջանցքում. այս մասին նրանք հանդես են եկել հայտարարությամբ։ 

Շուշիի մոտ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակած և այդպիսով Արցախը շրջափակած ադրբեջանցիները Հակարի կամրջի մոտ ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո իրենց պահանջնները մասամբ կատարված են համարում և որոշել են այսօր ժամը 18։00-ից դադարեցնել դեկտեմբերի 12-ին մեկնարկած ակցիան։

Նշենք, որ այսօր լրանում է Արցախի շրջափակման 138-րդ օրը:

 
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ։