ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Կանադա չեղարկվել է։
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի 2024 թվականի սեպտեմբերի 19-ի Ն/13926-2024 զեկուցագիրը՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի սեպտեմբերի 5-ի «Օտտավա գործուղելու մասին» Կ-231-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչել»,-ասված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ։