Հետևեք մեզ։

Ծանրամարտի ԵԱ կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան

14:30, 23 սեպտեմբեր 2024
Ծանրամարտի ԵԱ կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, եռակի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ծանրորդ Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան: «Արմենպրես» հետ զրույցում այս մասին ասաց Սամվել Գասպարյանը: Սպորտային կարիերան ավարտելու որոշման պատճառը ծանրորդի ծնկների վնասվածքներն են:

«Երեք անգամ վիրահատել եմ ծունկս, սակայն դրանից հետո էլ ցավերը հետապնդում էին ինձ: Վերջնական որոշման համար բավականին ժամանակ ունեի և հիմա որոշեցի, որ առողջությունս առաջնահերթ է: Ավարտում եմ պրոֆեսիոնալ կարիերան: Որոշումը շատ դժվար տրվեց ինձ: Միշտ ինձ սպորտում եմ տեսել ու հիմա էլ հեշտ չի լինելու»,-ասաց Գասպարյանը:

Նա ընդգծեց, որ նույնիսկ այն ժամանակ, երբ նվաճում էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կամ դառնում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, այդ ժամանակ ևս ծնկի վնասվածքը եղել ու անհանգստացրել է իրեն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։