Հետևեք մեզ։

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի անձնակազմն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ․ ցուցադրվել է «Վարպետը» անիմացիոն ֆիլմը

14:43, 23 սեպտեմբեր 2024
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի անձնակազմն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ․ ցուցադրվել է «Վարպետը» անիմացիոն ֆիլմը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր մշակութային միջոցառում՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս Ավետիք Իսահակյանին։

Հիմնարկ էին այցելել Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը, աշխատակիցներ Ցողիկ Նազարյանը և Կարինե Փիրումյանը։ 

Միջոցառման շրջանակներում ազատազրկված անձանց համար ցուցադրվել է «Վարպետը» անիմացիոն ֆիլմը, որում հենց Իսահակյանը զրույցի միջոցով պատմում է իր կյանքի և գործունեության, ինչպես նաև ժամանակաշրջանի մասին, ֆիլմում ներկայացվում են նաև թանգարանային որոշ նմուշներ։ 

Ազատազրկված անձինք մեծ հետաքրքրությամբ դիտել են ֆիլմը, իսկ ավարտին թանգարանի անձնակազմը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի գրադարանին նվիրել է մեծ բանաստեղծի գրքերից։ 

Վերլուծական