Հաագայի Միջազգային արբիտրաժային դատարանը երկուշաբթի օրը սկսել են 2016 թվականին Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ ներկայացված հարցի շրջանակում՝ Սև ծովում, Ազովի ծովում և Կերչի նեղուցում առափնյա պետությունների իրավունքների վերաբերյալ, հայտնում է РИА Новости-ին։
Ակնկալվում է, որ արբիտրաժային դատարանը լսումների շրջանակում կքննարկի Ուկրաինայի հայցերը Ղրիմի կամրջի շինարարության ժամանակ Ռուսաստանի կողմից բնապահպանական չափանիշներին ենթադրյալ չպահպանելու, ստորջրյա մալուխների և խողովակաշարերի անցկացման և այլնճ մասին։ Աղբյուրը նշում է՝ Մոսկվան բազմիցս հերքել է Կիևի բոլոր մեղադրանքները։
Երկուշաբթի օրը բացման խոսքով հանդես կգան Ռուսաստանի և Ուկրաինայի երկու պատվիրակությունները։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ ԱԳՆ հատուկ նշանակության դեսպան Գենադի Կուզմինը։
Հաագայի Խաղաղության պալատում սկսված լսումները կավարտվեն հոկտեմբերի 5-ին։