Փոլադ Բյուլբյուլօղլուն հետ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, համապատասխան կարգադրությունը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նշենք, որ սեպտեմբերի 1-ին կայացած 7-րդ գումարման Միլլի Մեջլիսի ընտրություններում Փոլադ Բյուլբյուլօղլուն պատգամավոր է ընտրվել, որը նոր գումարման խորհրդարանի առաջին նիստում ընտրվել է Մշակույթի հանձնաժողովի նախագահ։