ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գերմանիայի խորհրդարանի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակության անդամներն օրերս այցելել են Իջևանում տեղակայված Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելություն:
Այս մասին հաղորդվել է դեսպանատան X միկրոբլոգում արված հայտարարությամբ։
«Արդյունավետ քննարկումներ ունեցանք դիտորդների հետ սահմանազատման վերջին գործընթացի և առաքելության աշխատանքի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ: