Հրապարակվել է 2022-ին արված մարդահամարի տվյալները։ 2022թ.-ի հոկտեմբերի 13-ի տվյալներով՝ ՀՀ մշտական բնակչությունը կազմել է 2 928 914 մարդ, հայտնում է Վիճակագրական կոմիտեն:
Նույն ժամանակահատվածում առկա բնակչության թիվը կազմել է 2 638 917 մարդ:
Մարդահամարի արդյունքներից պարզ է դառնում, որ 2011թ.-ի մարդահամարի համեմատ Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակչության թվաքանակը նվազել է 89 940-ով, իսկ 2001թ.-ի համեմատ՝ 284 097-ով: