ԱՄՆ զինված ուժերի նախկին հետախույզ և Իրաքում ՄԱԿ-ի զինտեսուչ Սքոթ Ռիթերը Dialogue Works YouTube ալիքում հայտարարել է, որ համաշխարհային միջուկային պատերազմը կարող է սկսվել այն գիշերը, երբ Վաշինգտոնը թույլ կտա Ուկրաինային արևմտյան զենքերով հարվածել Ռուսաստանի տարածքին։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Փորձագետը նշել է, որ արևմտյան հեռահար հրթիռներով հարվածներ հասցնելու հնարավորությունը հիմնված է ամերիկյան գաղտնագրման տեխնոլոգիայի վրա, որին Ուկրաինայի զինված ուժերը հասանելիություն չունեն։ Այս կապակցությամբ նա ընդգծել է, որ նման զենքով Ռուսաստանին հարված հասցնելը ՆԱՏՕ-ին դարձնում է հակամարտության լիարժեք կողմ։