«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը և ԶՊՄԿ-ի գլխավոր տնրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը կալանավորվել են։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։
Կարեն Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միոջոց է կիրառվել կալանավորումը երկու ամսով, Նարեկ Ամբարյանի նկատմամբ՝ մեկ ամսով։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նրանց, ըստ էության, գործարք է առաջարկվել՝ պետբյուջե վճարել բավականին կլորիկ գումար՝ ազատության դիմաց։ Իրավասու մարմիններից մեկնաբանություն ստանալ առայժմ չի հաջողվում